Հայոց լեզու

.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական
Նախաձայն,ապուշ,մակբայ,ստորակարգ,գերձայն,ընդհանուր

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

      Դժ                          կարգախումբ
հակաթույն,ենթակարգ,ներաշխարհ,դժգույն,դերանուն

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն
ենթախումբ,ապակողմնորոշում,թերկշռույթ,

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ընչաքաղց-անկշտում

Ժրաջան-ջանասեր

Լիովին-ամբողջապես

Գթալ-կարեկցել

Ամբոխ-բազմություն

Զգաստ-զգոն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Լուրթ-կապտագույն

Համամիտ-համակարծիք

Տոկուն-կայուն

Հաղթանդամ-մեծամարմին

Ստահակ-խարդախ

Ալևոր-զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Զեփյուռ-սյուք

Ճգնել-ջանալ

Պերճ-շքեղ

Ձանձրալի-տաղտկալի

Անվանի-մեծանուն

Ճիրան-մագիլ

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր նշենու գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի սունկը,

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-ուռճացնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-պարզաբանել

5. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ անունները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ: Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
6.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
մշեցի, իտալացի, հայ, արցախցի, իսպանացի, բելգիացի, Նյու Յորք, Էջմիածին, անեցի, մեղրեցի, իրանցի, բյուզանդացի, սյունեցի, Նոր Նախիջևան, տավուշցի,  եգիպտոս, գյումրեցի, ջավախքցի:

7. Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շեկ, գութ, գեր, կույտ, էջք, ընձառյուծ, թուխպ, ձուլող, սին, բուք, ածուխ, չու, ուղղիղ, բուժել, ուղի:
  8. Բառաշարքում ընդգծել  բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *