Բնագիտության ֆլեշմոբ 2024 3 մակարդակ (ապրիլ)

Առաջադրանք 1․  Ըստ քեզ՝ սերմն ինչի՞ կարիք ունի, որ սկսի աճել:

Ջուր, թթվածին և օպտիմալ ջերմաստիճան

Առաջադրանք 2․  Սերմի աճի համար ի՞նչ դեր է խաղում պաշարանյութերով  սերմնապահեստը  :

Պաշարանյութերով սերմնապահեստը թույլ է տալիս երկարաժամկետ պահպանել գենետիկական բազմազանությունը, որը կարող է ապահովել բերքի կենսունակությունը բնական աղետների դեպքում:

Առաջադրանք 3․ Ուսումնասիրել սերմը․

Անհրաժեշտ է․ լոբու չորս սերմ և ջրով լի պնակ։

Ընթացք․

Լոբու սերմերը ամբողջ գիշերը  թող  ջրի մեջ։ Հաջորդ օրն ուսումնասիրիր սերմերը և գրի առ այն բոլոր փոփոխությունները, որ նկատեցիր։

Առաջադրանք 4․ 

Անհրաժեշտ է․ վերը նշված փորձի համար թրջած սերմերը, երկու հողով լցված թափանցիկ տարա։

Ընթացք․

1․Ամեն տարայի մեջ՝ անմիջապես պատերի մոտ, որ աչքի համար տեսանելի լինի, դիր 2 սերմ։

2․ Տարաների հողը թրջիր։

3․Տարաներից մեկը դիր լուսավոր և տաք տեղում, իսկ մյուսը այնպիսի մի տեղ , որտեղ ջերմաստիճանը ցածր է։

4․Ամեն օր ստուգի′ր, որ երկու տարաներում էլ հողը մնա խոնավ։

5․Ութ օրվա ընթացքում՝ երկու օրը մեկ, ուսումնասիրիր սերմերը և տեսանկարահանիր և բացատրիր ի՞նչ ստացար արդյունքում։

Տեսանկարահանի՛ր փորձի ողջ ընթացքը,  եզրակացությունը և տեղադրի՛ր այստեղ։

Բնագիտության ֆլեշմոբ 2023

1․ Քրտնագեղձերը ի՞նչ կարևորություն ունեն մեր օրգանիզմի համար։

Նրա հիմնական գործառույթը մարմնի ջերմաստիճանը վերահսկելն է: Քանի որ քրտինքի ջուրը գոլորշիանում է, մաշկի մակերեսը սառչում է:

2․ Ինչպե՞ս ուղտի սապատից կամ սպատներից հասկանալ նա սոված ու ծարավ է, թե հակառակը։

Եթե ​​ուղտը քաղցած է, նա կարող է ակտիվորեն ծամել կամ ուտելիք փնտրել: Նրանք ունեն իրենց ծնոտներով բնորոշ ծամելու շարժում: Ծարավ ուղտերը կարող են հարվածել իրենց շրթունքներին կամ լիզել իրենց շուրթերը, իսկ երբեմն էլ՝ գետնին կամ առարկաներին խոնավություն փնտրելու համար:

3.Ջրիմուռները ի՞նչ կարևոր դեր ունեն մեր մոլորակի համար։

Նրանք կենսական դեր են խաղում ջրային էկոհամակարգերում՝ ստեղծելով սննդային ցանցի էներգիայի հիմքը բոլոր ջրային օրգանիզմների համար: Որպես ավտոտրոֆ օրգանիզմներ՝ ջրիմուռները ֆոտոսինթեզի գործընթացի միջոցով ջուրը և ածխաթթու գազը վերածում են շաքարի։

4.Գինեգործներն ասում են, որ գինի պատրաստելու համար խաղողը լվանալն արգելվում է, ինչո՞ւ։

Խաղողը ունի օգտակար միկրոօրգանիզմների բնական պոպուլյացիան, ներառյալ խմորիչները, որոնք վճռորոշ դեր են խաղում խմորման գործընթացում: Այս միկրոօրգանիզմները պատասխանատու են խաղողի շաքարը ալկոհոլի վերածելու համար: Խաղողի լվացումը կարող է հեռացնել այդ միկրոօրգանիզմները, որոնք կարող են խանգարել խմորման գործընթացին և ազդել գինու համի և բույրի վրա:

Բնագիտություն

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մի մարմնի դիրքի փոփոխություն մեկ այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետի ափի նկատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Շարժումները լինում են հավասարաչափ և անհավասարաչափ։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Արագությունը ցույց է տալիս միավոր ժամանակում անցած ճանապարհը։
    Արագության չաթման միավորներն են կմ/ժ,մ/վ
  1. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Երբ նրանց վրա կողմնակի ուժ է ազդում։
  2. Ի՞նչ է բնութագրում ուժը:
    Ուժը ֆիզիկական միավոր է վորը փոխազդում է մարմինների միջեվ փոխելով նրանց արագություննը և հետագիծը։
  3. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    F

Աղեր և հիմքեր

1.Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից։
Օրինակ`
NaCL,CaCL₂,Na₂CO₃,NaHCO₃:

2.Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Գիպսը կիրառվում է շինարարության և բժշկության մեջ։

3.Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:


Հիմքերը կազմված են մետաղների ատոմներից և հիդրօքսիլ խմբից (OH)
Օրինակ`
NaOH,KOH,Ca(OH)₂,Mg(OH)₂,Al(OH)₃:

Բնագիտություն

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։

NaOH-ը օճառի արտադրության մեջ։

Աղեր

Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են։
Այո
Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր։
Կերակրի աղը կամ սոդա
Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:
Պղնձի սուլֆատ, նատրիումական և կալիումական սելիտրաներ։

Սնկեր և բակտերիաններ

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկր, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասր բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումր, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունն րնդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասինԻ՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիանները միաբջիջ են: Նրանք շատ փոքր են, դրանք անզեն աչքով չես կարողանա տեսնել, նրանց տեսնելու համար պետք է մանրադիտակ, բակտերիանները ունեն և իրենց լավ կողմեր և վատ: Լավ կողմերից եկն այն է, որ նրանք նպաստում են ծառերի և ծաղիկների աճին, իսկ վատ կողմն այն է, որ մարդու օրգանիզմի մեջ ներխուժելով կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ:  Սնկերը կազմված են թելերից: Նրանք հիմնականում բազմաբջիջ են: Որոշ սնկերի կարող ենք ուտել, նրանք են: Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաներըի՞նչ սարքի օգնությամբ:

Այն բացահայտե է Անտոնի վան Լևենհուկը, ով ստեղծեց մանրադիտակը, որով կարելի էր տեսնել բակտերիաներին:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Նրանք պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից, իրենց տարբեր ձևերով, օրինակ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև:

Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը Սակայն բակտերիաների մյուս մասր փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  1. Որո՞նք են ուտելի սնկերըԻսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր— Ալիքասունկ, ԱկանջասնկերԱղվեսասնկերԱնձրևասնկեր, Շամպինիոն, պղպեղասունկ, սխտորասունկ, սպիտակ սունկ և այլն…:


Թունավոր-Մորխ, կաթնասունկ, ճանճասպան և այլն…:

  1. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Բակտերիայից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝դիֆթերիափայտացումբոտուլիզմ, աղիքային ցուպիկ, դրանցից խուսափելու համար պետք է հետևել հիգենիային, հնարավորինս քիչ շփվել կեխտոտ բաների հետ, եթե կեղտոտվելու դեպքում շուտ լվացվել: Չուտել գետնին ընկած մթերք, ուտելիք չմատուցել կեղտոտ սպասքով:

Սունկը կարող է լինել թունավոր և դրան ուտելու դեպքում կարող է սկսել հալուցինյացյաներ և վարակել մարդու արյունը, անգամ սպանել մարդուն: Դրանից խուսափելու համար պետք է ուտել միայն ուտելի սնկեր:

  1. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանումհան­գեցնել բորբոքմանԱյդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամներըԻն­չո՞ւփորձեք հասկանալ և բացատ­րել:

Բակտերիան մարդուն կարող են վարակել և հիվանդացնել բորոբոքել ինչ-որ տեղեր, իսկ բերանի մեջ բակտերիանները բացի բորբոքելուց կարող են անցնել կոկորդ և նորից առաջացնել ինչ-որ հիվանդություն, դրա համար պետք է լվալ ատամները, որպեսզի բակտերիաները ոչնչանան:

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: 

  • Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:

  • Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

  • Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

 Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Անսպասելի հրաբուխ