May 20

Պատմության 2024-2025 ուս․ տարվա ամփոփում

1․ Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Հայոց Բագրատունյաց թագավորությունը հիմնադրվել է 885 թվականին Աշոտ Բագրատունու կողմից։

2․ Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ. նշիր մի քանիսը։
Այդ ժամանակ կառուցվել են Տաթևի վանքը Սյունիքում, Հաղպատի վանքը Լոռիում և Սանահինի վանական համալիրը։

3․ Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։
Թագավորությունն անկում ապրեց 1045 թվականին։

4․ Ո՞ր հայ եղբայրները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկումներն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։
Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերակագնեցին հայ ժողովրդի ինքնուրույն կառավարումը, բայց մոնղոլների ներխուժումները խափանեցին այդ գործընթացը։

5․ Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։
XIII դարում Չինգիզ Խանի գլխավորությամբ մոնղոլները ստեղծեցին աշխարհի երբևէ գոյություն ունեցած ամենամեծ ցամաքային կայսրությունը։

6․ Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։
Ռուբեն Առաջինը 1080թ․ Բյուզանդիայի դեմ ելույթ ունենալով՝ հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը Կիլիկիայում։

7․ Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։
1198 թվականին Լևոն II-ը Տարսոնում թագադրվեց որպես Կիլիկիայի հայոց թագավոր։

8․ Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։
1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ միավորվեցին Ռուբինյան և Հեթումյան տոհմերը։

9․ Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիկիայի հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։
Վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը վերացավ 1375 թվականին։

10․ Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։
Հայաստանի բաժանումներն են՝ 387թ․՝ Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի միջև, 551թ․՝ նույն տերությունների միջև, 1555թ․՝ Արևմտյան Հայաստանը անցավ Օսմանյան Թուրքիային, Արևելյանը՝ Պարսկաստանին, և 1639թ․՝ Զոհաբի պայմանագրով բաժանում Օսմանյան և Պարսկական կայսրությունների միջև։

11․ Ե՞րբ կնքվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։
Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց 1813թ․՝ Ռուսաստանին անցան Արևելյան Հայաստանի մեծ մասը։ Թուրքմենչայի պայմանագիրը՝ 1828թ․, ըստ որի՝ Ռուսաստանին անցան Երևանի, Նախիջևանի խանությունները և հայերին թույլ տրվեց վերատեղափոխվել։

12․ Ե՞րբ կնքվեցին Բուխարեստի և Ադրիանապոլսի պայմանագրերը և ի՞նչ նշանակություն ունեցան հայության համար։
Բուխարեստի հաշտագիրը կնքվեց 1812թ․ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվեց 1829թ․՝ 1828-29թթ. պատերազմի ավարտին։

13․ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան հայկական հարցին վերաբերող Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածների միջև։
Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պետք է բարեփոխումներ կատարեր հայկական շրջաններում՝ ռուսների հսկողությամբ։ Իսկ Բեռլինի 61-րդ հոդվածով նույն պահանջը մնաց, բայց հսկողությունը փոխանցվեց միջազգային տերություններին։

14․ Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ էր Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովը համեմատում հարիսայի կաթսայի հետ, և ինչպե՞ս կմեկնաբանեք «երկաթե շերեփ» արտահայտությունը։
Խրիմյան Հայրիկը Բեռլինի վեհաժողովը համեմատեց հարիսայի կաթսայի հետ՝ ասելով, որ բոլորը վերցրին իրենց բաժինը՝ «երկաթե շերեփով», իսկ հայերը ձեռնունայն վերադարձան։ «Երկաթե շերեփը» խորհրդանշում էր ռազմական ուժ կամ ազդեցություն, առանց որի հնարավոր չէր իրական արդյունքի հասնել։

May 14

Possessive adjectives and possessive pronouns exercise 1

1) Is this cup yours? (your / yours)?[ . ]
2) The coffee is mine. (my / mine).[ . ]
3) That coat is mine. (my / mine).[ . ]
4) He lives in her (her / hers) house.[ . ]
5) You might want your (your / yours) phone.[ . ]
6) The new car is theirs. (their / theirs).[ . ]
7) She cooked our. (our / ours) food.[ . ]
8) Don’t stand on my (my / mine) foot![ . ]
9) She gave him her (her / hers) suitcase.[ . ]
10) I met their (their / theirs) mother.[ . ]
11) Is this their (their / theirs) coffee?[ . ]
12) Is the flat hers (her / hers)?[ . ]
13) The grey scarf is mine (my / mine).[ . ]
14) That red bike is ours (our / ours).[ . ]
15) We should take our (our / ours) coats.[ . ]
16) That is my (my / mine) car.[ . ]
17) He dropped my (my / mine) bag.[ . ]
18) Are these phones theirs (their / theirs)?[ . ]
19) These cakes are ours (our / ours)![ . ]
20) Are those children yours (your / yours)?

At, in, on: Prepositions of time

Choose at, in, on to complete the sentences.

1See you on Friday.

2I brush my teeth in the morning.

3The match is at 4 o’clock.

4We have lunch at midday.

5I’m busy at the moment.

6My parents always visit me on my birthday.

7He was born in the 19th century

8He usually goes on holiday in July

9They always get together on Christmas.

10You can come at the weekend.

Prepositions of time and place

Choose the correct answer.

  1. The pillows are on the bed. between the bed.    on the bed.    in front the bed.
  2. When have we got maths? We’ve got maths  on Monday. Monday.    on Monday.    in Monday.
  3. The computer is next to the board.    of the board.    the board.    to the board. 
  4. Alison is behind the swing.  behind the swing.  behind swing.    behind to the swing. 
  5. The pencil is between the bag  and the chair. and the chair.    to the chair.    of the chair. 
  6. The milkshake is in front of the juice. the juice.    to the juice.    of the juice.  
  7. Alec is between between    next    in front  Tanya and Sasha.
  8. The fries are  next    in front    next    behind  to the pizza.
  9. My aunt is in front   behind    in front    next to   of my uncle.
  10. She goes swimming in the afternoon.    Monday.    4 o’clock.    the afternoon.  
  11. I visit my grandma on    on    in    at  Friday.
  12. He goes to bed at 9 o’clock.   9 o’clock.    in 9 o’clock.    at 9 o’clock.  
  13. He writes emails on Saturday.  Saturday.    7 o’clock.    the evening.  
  14. I watch TV  in at    in    on   the evening.
  15. She goes to bed at  night. night. the night. the evening. 

Superlative adjectives

  1. Complete with a superlative adjective and all the necessary words.
  2. London is largest (large) city in England.
  3. Cheetahs are the fastest (fast) animals in the world.
  4. Whales are the biggest (big) animals.
  5. San Francisco is most beautiful (beautiful) city in the United States.
  6. Summer is the best (good) season of the year.
  7. Write the superlative form.
  8. good – best 6. pretty – prettiest
  9. far – farthest 7. small – smallest
  10. expensive – most expensive 8. nice – nicest
  11. old – oldest 9. comfortable – most comfortable
  12. young – youngest 10. bad – worst
  13. Look at the table and write true sentences with the adjectives in the box.
    James Anne Carol
    Age 34 35 28
    Height 1.80 m 1.75 m 1.72 m
    Weight 82 kg 85 kg 65 kg
    Savings 5,350 euro 5,500 euro 6,000 euro
    Old young light heavy tall short rich poor
  14. (age) Anne is the oldest.
  15. (age) Carol is the youngest.
  16. (height) James is the tallest.
  17. (height) Carol is the shortest.
  18. (weight) Anne is the heaviest.
  19. (weight) Carol is the lightest.
  20. (savings) Carol is the richest.
  21. (savings) James is the poorest.
  22. Write the opposites.
  23. happiest-saddest 5. best-worst
  24. most comfortable-least comfortable 6. nearest-farthest
  25. easiest-hardest 6. most expensive-cheapest

Comparison of adjectives, adverbs of manner
E Circle the correct word.

1 The dog is eating hungry / hungrily .
2 Is she drinking the hot coffee slow / slowly?
3 Sue is a nice / nicely person.
4 Tom plays tennis good / well.
5 The music was very loud / loudly.
6 The old lady spoke soft / softly.
A Complete the sentences with the correct comparative form of the adjective in brackets.
1 An elephant is stronger than (strong) a kangaroo.
2 Our teacher is more beautiful than (beautiful) that film star.
3 A school is noisier than (noisy) a hospital.
4 Jane’s hair is longer than (long) yours.
5 John’s work is better than (good) Mary’s.
6 Yesterday was hotter than (hot) today.
7 This book is more interesting than (interesting) that one.
8 Athletes are usually more famous than (famous) scientists.
B Write sentences about the pictures. Use the superlative form of the adjective.
1 the girl / tall / of the three
The girl is the tallest of the three.
2 the pyramid / ancient / of the three
The pyramid is the most ancient of the three.
3 this athlete / good / athlete in the world
This athlete is the best athlete in the world.
4 February / short / month / in the year
February is the shortest month in the year.
5 the red apple / sweet / apple in the bowl
The red apple is the sweetest apple in the bowl.
Circle the correct word.
1 I think Albert Einstein was the brilliant / more brilliant / most brilliant scientist in the world.
2 I am a good / better / best swimmer than my brother.
3 Mum is the busy / busier / busiest person in the family.
4 What is the most expensive / more expensive / expensive car in the world?
5 London is rainy / rainier / rainiest than Athens.
6 The book was frightening / more frightening / most frightening than the film.
stronger than
1 2 3 4 5
The girl is the tallest of the three.
D Write adverbs for the adjectives.
Adjective Adverb
1 dangerous dangerously
2 nice nicely
3 fast fast
4 happy happily
5 good well
6 quiet quietly

May 13

Բրազիլիա

Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը

Գտնվում է ՀՎ Ամերիկայի կենտրոնում և արևելքում։ Արևելքից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, արևմուտքից՝ 10 երկրներին։ Հատվում է հասարակածով։

2. Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը

Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Էկվադոր, Գայանա, Պարագվայ, Պերու, Սուրինամ, Ուրուգվայ, Վենեսուելա, Ֆրանսիական Գվիանա։

3. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բնական պաշարներ, Մեծ տարածք ու աշխատուժ, Բազմազան կլիմա, Զարգացող արդյունաբերություն

4. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Գյուղատնտեսություն (սուրճ, շաքարեղեգ), Արդյունաբերություն, Հանքարդյունաբերություն, Էներգետիկա, Ծառայություններ

May 13

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐՈՆՆԵՐ

Պատասխանել նաև այս հարցերին՝
1. Վերհիշի՛ր, թե որտե՞ղ և ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը։

Քրիստոնեությունը ծագել է Պաղեստինում, 1 դարում։
2. Միջնադարի սկզբում ո՞ր երկրներում էր տարածված քրիստոնեությունը։

Իր ստեղծումից որոշ ժամանակ անց քրիստոնեությունը տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:
3. Ո՞րն է քրիստոնյաների Սուրբ գիրքը։

Աստվածաշունչը քրիստոնեության Սուրբ գիրքն է:
4. Ի՞նչ մասերից է այն կազմված։

Աստվածաշունչը կազմված է երկու մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան:
5. Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը։

Սուրբ Երրորդությունը քրիստոնեական հավատքի ուսմունք է, ըստ որի՝ կա մեկ Աստված՝ երեք Անձով՝ Հայր, Որդի (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգի։ Նրանք երեքն էլ Աստված են, միասին հավասար ու միակ Աստվածությունը։
6. Ի՞նչ հիմնական ուղղություններ կան քրիստոնեության մեջ։

Մեր օրերում կան 4 հիմնա կան ուղղություններ՝ կաթոլիկություն, ուղղափառություն, առաքելություն և բողոքականություն։
7. Որքա՞ն է քրիստոնյաների թիվն այսօր աշխարհում։

Ներկայումս քրիստոնեությունը քանակապես աշխարհում ամենամեծ կրոնն է:
Նրա հետևորդների թիվն այսօր հասնում է շուրջ 2,5 միլիարդի։

May 8

Մխիթարյան միաբանություն, մայիսի 5-8

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս: 2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

May 5

Ջերմության քանակի հաշվում

Գ. Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ 17-ից էջ 19

Տարբերակ 1
I․ m=1գ=0,001կգ | Q=cmt=0,001կգ*1oc*380ջ/կգoc=0,38Ջ
t=1oc
C=380Ջ/կգoc
———————
Q=?
II․ m=250գ=0,25կգ | Q=cmt=0,25կգ*1oc*380ջ/կգoc=95Ջ
t=1oc
C=380Ջ/կգoc
———————
Q=?
III. m=250գ=0,25կգ | Q=cm(t2-t1)=380Ջ/կգoc*0,25կգ*600oc=57000Ջ
t1=20oc
t2=620oc
C=380Ջ/կգoc
—————-
Q=?
IV. m=0,5կգ | Q=cm(t2-t1)=4200Ջ/կգoc*0,5կգ*1oc=2100Ջ=2,1 կՋ
t1=20oc
t2=21oc
C=4200Ջ/կգoc
—————
Q=?
V.
VI
VII
VIII

April 30

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ։ ՋԵՐՄԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Գ. Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ 9-ից մինչև էջ-12

Տարբերակ 1
I․ Պատ․՝ 2, քանի որ կոնվեկցիան հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդում է։
II․ Պատ․՝ 1
III․ Պատ․՝ 3 և 4, ջերմության լավ հաղորդիչներ են մետաղները
IV․ Պատ․՝ 1 և 2, ջերմության վան հաղորդիչներ են մեկուսիչները՝ այնպիսի նյութեր, ինչպիսիք են փայտը, պլաստիկը, ապակին և օդը
V․ Պատ․՝ 1
VI․ Պատ․՝ 2
VII․ Պատ․՝ 1
VIII․ Պատ․՝ 1

Տարբերակ 2
I․ Պատ․՝ 1
II․ Պատ․՝ 1
III․ Պատ․՝ 3, 4
IV․ Պատ․՝ 1, 2
V․ Պատ․՝ 2
VI․ Պատ․՝ 1
VII․ Պատ․՝ 3
VIII․ Պատ․՝ 2

Տարբերակ 3
I․ Պատ․՝ 2
II․ Պատ․՝ 1
III․ Պատ․՝ 2, 3
IV․ Պատ․՝ 1
V․ Պատ․՝ 1
VI․ Պատ․՝ 3
VII․ Պատ․՝ 2
VIII․ Պատ․՝ 1

Տարբերակ 4
I․ Պատ․՝ 2
II․ Պատ․՝ 2
III․ Պատ․՝ 1, 3
IV․ Պատ․՝ 2, 4
V․ Պատ․՝ 1, 3
VI․ Պատ․՝ 1
VII․ Պատ․՝ 3
VIII․ Պատ․՝ 1

April 30

Տեսակարար ջերմունակություն: Ջերմային հաշվեկշռի հավասարումը։ Նյութի ագրեգատային վիճակները

1. Ինչ է ջերմաքանակը
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։
2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակը արտահայտում են ջոուլով, նաև օգտագործում են կիլոջոուլ (կՋ) և մեգաջոուլ (ՄՋ)։
3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:
Ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում եռման ջուր ստանալու համար։
4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյո՞ք մարմնի նյութի տեսակից։
5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ:
6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում (նյութի) տեսակարար ջերմունակություն:  
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:
7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի 
զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը,կոչվում է տեսակարար ջերմունակություն։
8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Նյութի տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակում են լատինական c տառով
9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c=Q/m(t2-t1)
10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը
Տաքացնելիս՝ Q=cm(t-t1)
Սառչեիս՝ Q=cm(t-t2)
11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը
Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ,ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետո կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:
12. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Պինդ, գազային և հեղուկ
13. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Հեղուկ և գազային
14. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութի ագրեգատային վիճակները կախված են ֆիզիկական պայմաններից։
15. Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
16. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։
17. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

April 22

Վիլյամ Սարոյան, «Գնացքները»

Պատմվածքի հերոսը ինչո՞ւ էր իր տան մեջ իրեն անտուն զգում:
Քանի որ նա հոգեպես կտրվել էր ամեն ինչից՝ իր հարազատ միջավայրից և ինքնությունից, նրա տունը այլևս ջերմություն և պատկանելության զգացում չէր տալիս։

Ինչո՞ւ էր շրջապատը նրա համար անհրապույր ու ձանձրալի:
Շրջապատը նրան թվում էր անգույն ու դատարկ, քանի որ նա ապրում էր հիասթափության և ներքին դատարկության մեջ։

Բացատրի՛ր վերնագիրը. ինչու՞ գնացքներ, ի՞նչ խորհուրդ ունեն գնացքները պատմվածքում:
Գնացքները խորհրդանշում են հերոսի փախուստն անցյալից և ձգտումը դեպի նոր կյանք ու վերածնունդ։ Նա ցանկություն ուներ նոր սկզբի՝ հեռու հին տխուր իրականությունից։

Նկարագրիր հերոսին, ինչպիսի՞ մարդ է նա, հոգեպես ի՞նչ վիճակում է գտնվում:
Հերոսը հոգեպես քայքայված մարդ էր, ով միայնության ու տխրության մեջ էր խեղդվում։ Այնուամենայնիվ, նա չէր հանձնվում և փորձում էր ելք գտնել իր հոգեկան ծանր վիճակից։

Անծանոթ աղջկա հայտվելը ի՞նչ փոխեց մեր հերոսի կյանքում:
Նա իր կյանքի այդ պահին զգաց ջերմություն ու հույս, աղջիկը ժամանակավոր լույս և մխիթարություն բերեց նրա առօրյայում։

Ի՞նչ զգացմունք/զգացողություններ/ արթնացրեց աղջիկը նրա հոգում:
Նա կրկին սկսեց զգալ ապրելու իմաստ, հետաքրքրություն մարդկանց նկատմամբ, նույնիսկ սիրո սաղմը հայտնվեց նրա մեջ։

Ըստ քեզ՝ ինչու՞ նրանք միասին չմնացին:
Հնարավոր է՝ նրանց ճանապարհները տարբեր էին, կամ կյանքը նրանց բաժանեց, քանի որ հերոսը դեռ չէր ավարտել իր փնտրտուքը՝ ինքնության ու խաղաղության։

Առաջարկիր պատմածքն ավարտելու քո տարբերակը:
Հերոսը վերջին անգամ նայում է իր անցյալին, նստում գնացք և մեկնում դեպի անհայտ, բայց հույսով լցված ապագա՝ պատրաստ կյանքը սկսելու զրոյից։

Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Դուրս գրիր մակդիրներն ու փոխաբերություները:

April 21

Թեստային աշխատանք

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակա-գծերում նշվածներից որևէ մեկը):
1) բաց-թյա, ան-րինակ, տնօրեն (o կամ ո)
2) կ-կվել, ճրագալույ-, մտա-ածին (ծ կամ ց)
3) հեղեղել, հայթայթել, խոմարել (հ կամ — )
4) ու-ևոր, ու-ակի, գործու-ում (ղ կամ ղղ)

2. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ։
1) մուգ կապույտ), դռնե(դուռ), ի(սրտե)
2) ամենա(բարձր), ծովից (ծով), դեմ(դիմաց)
3) դեմ(առնել), ուս(ուսի), մեկ(երկրորդ)
4) անթիվ (անհամար), հարյուր(մեկ), մեջ (ընկնել)

3. Ո՞ր բառում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) ս(ը)փոփել
2) ձեռ(ը)պահ
3) խառ(ը)նվածք
4) խնդ(ը)րել

4. Ո՞ր հատվածում դարձվածք չկա:
1) Քանի՜ անգամ եմ ձեռքից գնացել,
Քանի՜ ցավից եմ պրծել աշխարհում…
2) Խելքս բան չի կտրում Այս աշխարհի բանից:
3) Աչքերս քար են կտրում զարմանքից
Այս գարնան շենք ու շնորհքի վրա։
4) Անտառի խոր ու խրթին
Լռությունն է երերում…

5․ Ո՞ր շարքում պարզ բառ չկա
1) խնդիր, գարեջուր, մազանոթ
2) հրեղեն, ձիարշավ, ճանապարհ
3) ընձառյուծ, երանգ, խոսափող
4) գնդաձև, պատշար, շողշողուն

6. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1) հակիրճ-երկարաշունչ
2) կայուն-երերուն
3) սնապարծ-համեստ
4) խրթին-կարևոր

7. Ո՞ր տարբերակում են ընդգծված բոլոր բառերը դերանուններ:
1) Բոլորն էլ իրենց դժվար մաքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար։
2) Աղբյուրի մոտ տեղի ունեցող նրանց զրույցը փոխեց իր խաղաղ ու առօրյա հունը:
3) Ապա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, թղթի վրա ինչ-որ նշումներ անում:
4) Մինչև անգամ տղան էր լուռ, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու:

8. Ո՞ր շարքի բառերից ոչ մեկը ու հոլովման չի ենթարկվում:
1) կաղին, ոչ ոք, նախապապ
2) տղամարդ, աղախին, արփի
3) կիրակի, ամուսին, հավաքատեղի
4) տատ, հայելի, շանթարգել

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ:
1) պատահական, ոսկե, հիմա
2) լռակյաց, ալյուրոտ, մաքուր
3) այսպիսի, ձմեռային, ծեր
4) սարսափելի, դողացող, իմաստալից

10. Ո՞ր տարբերակն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը:
Շարունակելով ճանապարհը՝ հասանք մի հեղեղատի,
1) քանի որ խորհուրդ տվեցի ընկերոջս սպասել, մինչև հեղեղը դադարի:
2) որոնց բարձունքից լսվում էր բուի կռինչը:
3) թեկուզ և հանգստի համար հարմար պահ չէինք ընտրել:
4) որից պետք է անցնեինք դիմացի կիրճը:

11. Ո՞ր հատվածում անձնավորում չկա:
1) Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

2) Ուռին ճչում է կարծես.
Հասե՛ք, աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

3) Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

4) Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա


12. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:
1) Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
2) Ես՝ հրացանս առաջ մեկնած, մատս ձգանին, վազեցի դեպի շունը, իսկ նա ահարկու հայացքով որսը մեխել է տեղում:
3) Ես իսկույն վազեցի՝ բռնելու եղնիկին, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարի մեջ:
4) Նրա դեմքն այժմ խաղաղ էր. նա գտել էր մի միջոց, որ կարող էր հանգստացնել իրեն:

13. Նախադասությունները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:
1. Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի:
2. Արտում կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման:
3. Նա իսկույն կռացավ արտի վրա, իսկ ես արագացրի քայլերս՝ ձիապանին հասնելու:
4. Եվ այդ երամից մեկը՝ գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին:
2/1/3/4

14. Գտիր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր:
Օրեր շարունակ երկինքը պատող ամպերը ցրվեցին, և փողոցները հեղեղած անձրևաջուրը սկսեց կամաց-կամաց տեղիք տալ:
Օրեր շարունակ երկինքը պատող ամպերը ցրվեցին, և փողոցները հեղեղած անձրևաջուրը սկսեց կամաց-կամաց տեղի տալ:

15. Գտիր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր:
Իմ քեռի Վահանը մայրիկիս ու քրոջս հետ վերադարձան ու մտան տուն՝ սուրճ խմելու:
Իմ քեռի Վահանը մայրիկիս ու քրոջս հետ վերադարձավ ու մտավ տուն՝ սուրճ խմելու:

16. Տրված բառերը տեղադրել բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրիր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձեւափոխություններով:
Երբ սև կետը հասավ արևով ողողված ճանապարհին, նա տեսավ երեք ձի, որոնք սլանում էին՝ բարձրացնում ձյան փոշի, որ արև տակ շողում էր արծաթի գույնով:
Պատասխան՝
1. հասավ
2. ողողված
3. բարձրացնում
4. արև
(ողողել, բարձրանալ, արև, հասնել)

Մաս 2
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
I
1. Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերում՝ 80-1000 կմ բարձրության վրա, երբեմն տեղի է ունենում բնության զարմանահրաշ երևույթներից մեկը` բևեռափայլը:
2. Դա մի յուրատեսակ լուսարձակում է, որ դիտվում է հիմնականում Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում:
3. Հայաստանում 1098-1100 թվականներին դիտվել է չորս բևեռափայլ:
4. Բևեռափայլը անչափ գրավիչ տեսարան է. երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ երկու հսկայական, շողշողուն կամարներով:
5. Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում:
6. Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»:
7. Պայծառ, հիասքանչ բևեռափայլը, կամ ինչպես հյուսիսում են անվանում, հյուսիսափայլը, երկնքում փողփողում է մի քանի համ անընդհատ:

II
1. Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են:
2. Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր:
3. Այս երևույթը կոչվում է արեգակնային քամի:
4. Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն:
5. Բևեռափայլի աղեղները երբեմն անցնում են 5000 կմ-ից։
6. Երկրից բացի միակ այլ մոլորակը, որտեղ մինչ օրս նկատվել են բևեռափայլեր, Սատուրնն է:

17. Ո՞ր միտքը չի բխում տեքստից կամ հակասում է նրա բովանդակությանը:
1) Բևեռափայլի կամարները կարող են ձգվել հազարավոր կիլոմետրեր:
2) Պատահել է, որ Հայաստանի տարածքում 2 տարում դիտվել է 4 բևեռափայլ:
3) Տիեզերքում միակ մոլորակները, որոնց վրա կարող են բևեռափայլեր տեղի ունենալ, Երկիրն ու Սատուրնն են:
4) Բևեռափայլերը կապված են Արեգակի ակտիվության հետ:

18. II հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս կա:
1) 2
2) 3
3) 4
4) 6

19. I հատվածի ո՞ր նախադասության մեջ վերաբերական կա:
1) 3
2) 4
3) 5
4) 6

20. l հատվածի ո՞ր նախադասության մեջ անորոշ դերբայ կա:
1) 1
2) 3
3) 5
4) 6

21. Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ չկա:
1) l.4
2) l.5
3) ll. 1
4) II. 6

22. Ո՞րն է պարզ նախադասություն։
1) I.1
2) I.2
3) II.2
4) II.4

23․ Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը` այդ մասնիկները բախվում են օդի մոլեկուլներին:
1) տեղի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) ձևի պարագա

24․ Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն:
1) Արեգակի — հատուկ գոյական
2) շիկացած — ածական
3) ճառագայթում է — բայ, սահմանական եղանակ
4) ջերմություն — գոյական, անորոշ առում

25․ Գրիր մեկ բան, ինչին կարող են նմանվել բևեռափայլերը:
Շողշողուն կամար
26․ I հատվածից դուրս գրիր մեկ բառ, որում երկհնչյունի հնչյունափոխություն կա:

Բարձրություն — բարձրության
27․ I հատվածից դո՛ւրս գրիր փոխաբերական իմաստով գործածված մեկ բառ:

Նետահարել
28․ Տեքստից դուրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

մանրագույն
29․ II հատվածից դո՛ւրս գրիր բազմապատկական բայը:

Փայլփլել
30․ I․1 նախադասությունից դուրս գրիր մակբայը:

Երբեմն
31․ 80 թիվը գրի´ր տառերով:

Ութսուն
32․ Գրիր I հատվածի այն նախադասության համարը, որում ստորոգյալի լրիվ զեղչում կա:

4. Բևեռափայլը անչափ գրավիչ տեսարան է.