Ջրիմուռներ

1. Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն ջրիմուռները։
Ջրիմուռները ավտոտրոֆ ֆոտոսինթեզողներ, ունեն քլորոֆիլ, որը նրանց մոտ գտնվում է հատուկ կազմավորումներում՝ քրոմատոֆորներում: Բացի քլորոֆիլից, այնտեղ կարող են պարունակվել նաև այլ գունանյութեր:

2. Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։
Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:
Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:

3. Ինչու՞ են ամենախորը տեղերում բնակվում կարմիր ջրիմուռները։
Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում՝ 100−200 մ և ավելի խորը, և կլանում են թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:
Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
4. Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ ջրիմուռներից։
Մարդը օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:
Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *