Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։
    Սևանի իշխանը, Կարմրախայտը, Սիգը, Սևանի կողակը, Ծածանը։
  2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը:
    Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
    1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
    2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
    3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
  3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում:
    Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։
  4. Ի՞նչ է լողափամփուշտը:
    Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *