Միջատներ

1․ Ի՞նչ գիտես միջատների բազմացման մասին։

Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով:

Ներքին բեղմնավորումը ցամաքային կենսակերպին առավելագույնս հարմարման արդյունք է և իրենից նեկայացնում է բազմացման կատարելագործված ձևը:

Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը:

2․ Միջատները գյուղատնտեսության մեջ ինչ դեր են կատարում։

Մարդուն վնաս են հասցնում այն միջատները, որոնք վնասում են գյուղատնտեսական կուլտուրաները և անտառներին:

Վնասակար միջատներն են. սպիտակ կաղամբաթիթեռը, կոլորադյան բզեզը, ճանճը, արյունածուծ մոծակը:

Օգտակար միջատներն են. զատկաբզեզը, մեղրատու մեղուն, թթենու շերամը, որդան կարմիրը:

3․ Ինչպե՞ս են շնչում միջատները։

Միջատների փորիկի յուրաքանչյուր հատվածում տեղակայված զույգ շնչանցքերը տանում են դեպի շատ հարուստ ճյուղավորված տրախեաներ։

օդափոխանակության հերթականությունը հետևյալն է՝ 1. օդի մուտք շնչանցքեր, 2. օդի անցում դեպի տրախեաներ, 3. օդի անցում ճյուղավորված շնչառական ցանց, 4. օդի անցում աստղաձև բջիջներ, 5. գազափոխանակություն:

4․ Հետաքրքիր փաստեր միջատների մասին։

  1. Տնային ճանճերը շաքար են գտնում իրենց ոտքերով, որոնք 10 միլիոն անգամ ավելի զգայուն են, քան մարդու լեզուն:
  2. Տիզերը կարող են աճել բրնձի հատիկի չափից մինչև մարմարի չափ։
  3. Մոտավորապես 2000 մետաքսի որդերի կոկոն է անհրաժեշտ մեկ ֆունտ մետաքս արտադրելու համար։
  4. Սնունդ հավաքելիս մեղուն կարող է մեկ օրում թռչել մինչև 60 մղոն:
  5. Մրջյունները կարող են բարձրացնել և կրել իրենց քաշից ավելի քան հիսուն անգամ:
  6. Երբ միլիոնավոր խոշոր եղջերավոր անասունների կեղտը սկսեց փչացնել Ավստրալիայի հողը, գոմաղբի բզեզները ներմուծվեցին՝ խնդիրը նվազեցնելու համար:
  7. Հայտնի է, որ խմորվող հյութով սնվող կրծները «հարբում» են և ուշաթափվում:
  8. Տերմիտի որոշակի տեսակի թագուհին կարող է օրական 40000 ձու դնել:
  9. Մեղուները պետք է մոտ տասը միլիոն ուղևորություն կատարեն, որպեսզի հավաքեն բավարար նեկտար մեկ ֆունտ մեղր արտադրելու համար:
  10. Թրթուրները գոյություն ունեն մոտ 350 միլիոն տարի, իսկ մարդիկ՝ ընդամենը 300 000 տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *