Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝

Անորոշ դերբայ-/ել,ալ/-սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

Ենթակայական դերբայ-/ող, ացող/-սիրող, գրող, կարդացող, գնացող, փախչող, գտնող, մոտեցող, հարստացող, թռչող, վախեցնող, հանգչող, հանգցնող, եռացնող, եռացող, սիրվող, գտնվող, թռչկոտող, կտրատող։

Հարակատար դերբայ-/ած, ացած/-սիրած, գրած, կարդացած, գնացած, փախած, գտած, մոտեցած, հարստացած, թռած, վախեցրած, հանգած, հանգցրած, եռացրած, եռացած, սիրված, գտնված, թռչկոտած, կտրատած։

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- սիրելիս, գրելիս, կարդալիս, գնալիս, փախչելիս, գտնելիս, մոտենալիս, հարստանալիս, թռչելիս, վախեցնելիս, հանգչելիս, հանգցնելիս, եռացնելիս, եռալիս, սիրվելիս, գտնվելիս, թռչկոտելիս, կտրատելիս։

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

ջրելն-ջրել-ե խոնարհում
խանձված-խանձվել-ե խոնարհում
քայլում-քայլել-ե խոնարհում
գցում-գցել-ե խոնարհում
լինի-լինել-ե խոնարհում
թվում-թվալ-ա խոնարհում
արած-անել-ե խոնարհում
սպասում-սպասել-ե խոնարհում
կապելիս-կապել-ե խոնարհում
գնում-գնալ-ա խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
չորացած-չորանալ-ա խոնարհում
ճաքճքած-ճաքճքել-ե խոնարհում
ծծում-ծծել-ե խոնարհում
գալիս-գալ-խոնարհում չունի
հանում-հանել-ե ա խոնարհում
ուներ-ունենալ-ա խոնարհում
կապելուց-կապել-ե խոնարհում
պառկում-պառկել-ե խոնարհում
անում-առնել-ե խոնարհում
ննջում-ննջել-ե խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
կենում-կենալ-ա խոնարհում
պառկում-պառկել-ե ա խոնարհում
տալիս-տալ-խոնարհում չունի
քաշում-քաշել-ե խոնարհում
ասում-ասել-ե խոնարհում
կարողանում-կարողանալ-ա խոնարհում
անցնել-ե խոնարհում
կանգնում-կանգնել-ե խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Նրա կարդացած բոլոր գրքերը անչափ հետաքրքիր էին:

Սկսեցի կարդալ նրա խորհուրդ տված գիրքը:

Շատ կարդացող երեխա է:

Կարդալիս սիրում է դասական երաժշտություն լսել:

Պետք է սիրել այն մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են ձեզ համար:

Իմ սիրած ֆիլմը Ռոուլինգի «Հարրի Փոթեր»-ն է:

Նա շատ սիրող և նվիրվող մարդ է իր էությամբ:

Փողոցային կենդանուն սիրելիս, վարակվել էր դրա հիվանդությամբ:

Կռվի ժամանակ, սկսեց ներսից եռալ:

Եռացող ջրի մեջ լցրեց դեռ հում ուտեստը:

Եռացած ջուրը, լցրեց ձեռքին իր անուշադրության պատճառով:

Եռալիս, ջրի մեջ մեկ գդալ աղ ավելացրի:

Թռչկոտող նապաստակը ճերմակ պոչ ուներ:

Ամբողջ ճանապարհին թռչկոտած երեխան, հոգնած պարկած էր:

Թռչկոտելիս ոտքը ոլորել էր:

Թռչկոտել սիրող աղջնակին ցատկապարան էին նվիրել:

Սկսնակ բիզնեսմենը տենչում էր հարստանալ:

Հարստացած մարդը, հաճախ երեք հարյուր վաթսուն աստիճանով փոխվում է:

Հարստացող տղամարդը, արդեն սկսել էր պլանավորել, թե ինչպես է ծախսելու իր գումարը:

Հարստանալիս, գիտակցում էր, որ գումարի մեծ մասը տալու է բարեգործությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *