Բնագիտության ֆլեշմոբ 2024 3 մակարդակ (ապրիլ)

Առաջադրանք 1․  Ըստ քեզ՝ սերմն ինչի՞ կարիք ունի, որ սկսի աճել:

Ջուր, թթվածին և օպտիմալ ջերմաստիճան

Առաջադրանք 2․  Սերմի աճի համար ի՞նչ դեր է խաղում պաշարանյութերով  սերմնապահեստը  :

Պաշարանյութերով սերմնապահեստը թույլ է տալիս երկարաժամկետ պահպանել գենետիկական բազմազանությունը, որը կարող է ապահովել բերքի կենսունակությունը բնական աղետների դեպքում:

Առաջադրանք 3․ Ուսումնասիրել սերմը․

Անհրաժեշտ է․ լոբու չորս սերմ և ջրով լի պնակ։

Ընթացք․

Լոբու սերմերը ամբողջ գիշերը  թող  ջրի մեջ։ Հաջորդ օրն ուսումնասիրիր սերմերը և գրի առ այն բոլոր փոփոխությունները, որ նկատեցիր։

Առաջադրանք 4․ 

Անհրաժեշտ է․ վերը նշված փորձի համար թրջած սերմերը, երկու հողով լցված թափանցիկ տարա։

Ընթացք․

1․Ամեն տարայի մեջ՝ անմիջապես պատերի մոտ, որ աչքի համար տեսանելի լինի, դիր 2 սերմ։

2․ Տարաների հողը թրջիր։

3․Տարաներից մեկը դիր լուսավոր և տաք տեղում, իսկ մյուսը այնպիսի մի տեղ , որտեղ ջերմաստիճանը ցածր է։

4․Ամեն օր ստուգի′ր, որ երկու տարաներում էլ հողը մնա խոնավ։

5․Ութ օրվա ընթացքում՝ երկու օրը մեկ, ուսումնասիրիր սերմերը և տեսանկարահանիր և բացատրիր ի՞նչ ստացար արդյունքում։

Տեսանկարահանի՛ր փորձի ողջ ընթացքը,  եզրակացությունը և տեղադրի՛ր այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *