Չարենցը ժամանակակիցների հուշերում

-Չարենցը… Չարենցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը: 

Երբ 1935-ին առաջին անգամ և, ավաղ, վերջին անգամ գտնվեցանք դեմ դիմաց, շատ գեշ եղա: Ամենեն տգեղ մարդերեն մեկն էր, զոր տեսած եմ կյանքիս մեջ: Բայց քանի սկսանք խոսիլ, ավելի ճիշտ, ինք սկսավ խոսիլ հայ բանաստեղծության, հայ ժողովրդի մասին, կերպարանափոխվեցավ: Այնքան, որ մեկ ժամ չէր անցած մեր զիրար տեսնելեն ի վեր, ան ուրիշ մեկը դարձած էր արդեն: Ալ տգեղ չէր, նույնիսկ կրնամ ըսել, թե ամենեն գեղեցիկ մարդ մըն էր: Ուրիշ ոչ ոքի հետ պատահած չէր ինձի այս հրաշքը, ոչ մեկ մարդու, ոչ մեկ կնոջ հետ: Հակառակը, սակայն, մեկե ավելի անգամներ: Գեղեցկուհիների հանդիպած եմ հաճախ, որոնք մեկ ժամ հետո ամենեն տգեղ արարածները դարձած են: Չարենցի փայլակնային մտածումներուն մեջ ֆիզիկականը բոլորովին երկրորդական կդառնար, անհետանալու համար վերջնականապես քանի մը ժամ հետո:

Մոռնանք, որ մեռած է… Չարենցը ողջ է դեռ և կենսունակ իր լավագույն բանաստեղծություններուն մեջ և շատ հավանաբար այդպես ալ պիտի մնա: Իզուր խենթ և խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են և են:

Այս պատմվածքը մեզ կրկնակի անգամ ցույց ել տալիս որ մարդու տեսքը գլխավոր բանը չէ։ Կարևոր է թե ինչով է նա զբաղվում և ինչ է սիրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *